Մատչելիության հղումներ

Վոլգոգրադում ԱԹՍ-երի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել հիվանդանոցներից մեկի տանիքում


Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել թիվ 16 հիվանդանոցի մասնաշենքերից մեկի տանիքում: Այս մասին հայտնել է Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։

Բացի այդ, հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում: Նրա խոսքով՝ հրշեջները տեղում աշխատում են հրդեհները տեղայնացնելու և մարելու համար, ոչ ոք չի տուժել: Հիվանդանոցի վնասված հատվածում գտնվող հիվանդները օգնություն են ստանում այլ բաժանմունքներում։

Բոչարովը հարձակումն անվանել է «մասշտաբային»: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում խոցվել է 13 անօդաչու թռչող սարք:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG