Մատչելիության հղումներ

«Ռուսաստանից եկող ազդանշանները պարզապես սարսափելի են». Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի վարքագիծը վկայում է, որ Մոսկվան չի պատրաստվում բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

«Հիմա Ռուսաստանից եկող ազդանշանները պարզապես սարսափելի են», - նշել է Զելենսկին օգոստոսի 21-ի ուշ երեկոյան՝ հավելելով՝ «նրանք փորձում են խուսանավել հանդիպում անցկացնելուց։ Նրանք չեն ուզում ավարտել այս պատերազմը»։

Կիևը ավելի վաղ հաղորդել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը օգոստոսի լույս 21-ի գիշերը Ուկրաինայի դեմ այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել՝ 574 անօդաչու թռչող սարքերի և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռների գործադրմամբ։ Պաշտոնյաների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG