Իսրայելը Գազայի քաղաքը գրավելու նպատակով ծրագրված հարձակումից առաջ 50 հազար պահեստազորային կհավաքագրի, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի զինված ուժերի պաշտոնյան:
Նա մանրամասնել է, որ այն ուժերի մեծ մասը, որոնք կգործեն Գազայի հատվածի խոշորագույն քաղաքային կենտրոնում, կլինեն գործող բանակի զինծառայողներ:
Զինվորական պաշտոնյայի խոսքով՝ զորակոչի մասին ծանուցումները կարող են ուղարկվել առաջիկա օրերին, իսկ պահեստազորայինները ծառայության պետք է ներկայանան սեպտեմբերին:
Պաշտոնյայի խոսքով՝ զորակոչված պահեստազորայինները կարող են ծառայել ռազմաօդային ուժերում, հետախուզությունում կամ օժանդակ պաշտոններում, ինչպես նաև փոխարինել Գազայից դուրս տեղակայված ակտիվ ծառայության մեջ գտնվող զինվորներին: