Մատչելիության հղումներ

Լավրով. Բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտությունները լուծվել են տարածքային փոփոխություններով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտությունները լուծվել են տարածքային փոփոխությունների միջոցով։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Reuters-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու դիմաց պահանջել է Կիևից ամբողջությամբ դուրս բերել զորքը Դոնեցկի արևելյան շրջանից։

Ռուսաստանն այժմ օկուպացրել է Ուկրաինայի մոտ մեկ հինգերորդը, Դոնեցկի ամբողջական վերահսկողության համար, սակայն, մարտերը դեռ շարունակվում են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, թե խնդրի լուծումը հնարավոր է ներառի «տարածքների փոխանակում» կամ ճշգրտում՝ առանց հավելյալ մանրամասների։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG