Հայաստանի և Իսպանիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել. Արարատ Միրզոյանը Խոսե Մանուել Ալբարեսին ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ «Իսպանիայի կարևոր ուղերձի համար»:
Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը:
Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Դրան նախորդել էր Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ պայմանագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը: