Մատչելիության հղումներ

Թուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թուրքիայում վաղվանից կմեկնարկի Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը, հայտարարել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Թուրք նախարարը նշել է, որ այդ ճանապարհը զգալի ներդրում կունենա «Հարավային Կովկասի տնտեսական համագործակցության և Զանգեզուրի միջանցքի բացման հարցում»՝ բարձրացնելով բեռնափոխադրումների արդյունավետությունը Պեկինից մինչև Լոնդոն։

«Նոր ճանապարհը նախատեսված է 5.5 միլիոն ուղևորի և 15 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։ Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ, ինչը նաև հզոր խթան կդառնա Արևելյան Անատոլիայի տնտեսության համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ հավելելով, որ Անկարան Նախիջևանի սահման հասնող այդ 224 կիլոմետրանոց երկաթուղու համար ներգրավել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG