Վիեննան ընտրվել է՝ հյուրընկալելու «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթը, հայտնում են կազմակերպիչները։
Մրցույթը կկայանա Wiener Stadthalle մարզադաշտում: Կիսաեզրափակիչները նախատեսված են 2026-ի մայիսի 12-ին և մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։
Վիեննայի հետ մրցակցում էր Ինսբրուկը:
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի էր ունեցել մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում, հաղթել էր Ավստրիան JJ-ի Wasted Love երգով:
Ավստրիան երրորդ անգամն է հյուրընկալում մրցույթը: