Ողջունում ենք Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև, արխիվ

ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք, TASS-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում այն ժամանակ ողջունեցինք Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա մեծ գոհունակությամբ ենք ողջունում այս համատեղ հռչակագրի ստորագրումը Համագործակցության երկրներում: Մենք կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», - ասել է նա:

Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերը այդ հանրապետությունների տարածքներում»: «Հուսով եմ, որ որպես գլխավոր քարտուղար, այս հանրապետությունները կկարողանան ավելի ակտիվորեն մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության գործունեությանը», - ընդգծել է նա:

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկը ապաշրջափակման մասին է: Համաձայնեցված փաստաթղթում Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը