Վենս. եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ակնկալենք, և նախագահը, անշուշտ, ակնկալում է, որ Եվրոպան այստեղ առաջատար դեր կխաղա», - ասել է Վենսը Fox News-ի եթերում։

«Անկախ նրանից, թե ինչ ձև է սա ընդունում, եվրոպացիները պետք է կրեն բեռի առյուծի բաժինը», - նշել է նա։

Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ, որի նպատակն է Կիևին ապահովել սպառազինությամբ, որը հնարավոր է արագ և մեծ քանակով ձեռք բերել ԱՄՆ-ից: Դրա համար կվճարեն, սակայն, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային ռազմական օգնության նոր մեխանիզմ