Դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Բագրատ Գալստանյանի, Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը

Your browser doesn’t support HTML5

Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը: Դատարանը երեք ամսով կալանավորեց նաև Վահագն Չախալյանին: Մեղադրյալ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց եռամսյա տնային կալանքով: