Մատչելիության հղումներ

Լավրովը մեղադրում է եվրոպացիներին «Ալյասկայում ձեռք բերված առաջընթացը խաթարելու փորձի մեջ»


Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը «արտաքին ռազմական միջամտության» միջոցով՝ բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Վերջինս միաժամանակ մեղադրել է Կիևի եվրոպացի դաշնակիցներին՝ պնդելով, թե նրանք խափանում են այն առաջընթացը, որ ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ։

Անցած շաբաթ նախագահներ Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո եվրոպական երկրների ղեկավարները հայտարարում են, թե պատրաստ են զորք տեղակայել Ուկարինայում՝ցամաքային, օդային ու ծովային անվտանգությունն ամրապնդելու համար։

XS
SM
MD
LG