Մատչելիության հղումներ

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները, հայ - ադրբեջանական խաղաղությունը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, կոլաժ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, կոլաժ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկման հիմնական թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները:

«Պետքարտուղարն ու արտգործնախարարը համաձայնել են, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը և սպանությունները», - հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտության ղեկավարները նաև մի շարք տարածաշրջանային հարցերի են անդրադարձել, այդ թվում՝ Սիրիային, հայ - ադրբեջանական խաղաղությանը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին:

Զրույցից այլ մանրամասներ Պետքարտուղարությունը չի հայտնում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG