Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի դեմ ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել

Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Ուկրաինայի արևմուտքում, 21-ը օգոստոսի, 2025թ.

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի դեմ այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել՝ 574 անօդաչու թռչող սարքերի և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռների գործադրմամբ, հաղորդում է Կիևը։

Թիրախում են եղել երկրի արևմտյան շրջանները, որտեղ, ենթադրաբար, պահվում է արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության մեծ մասը։

Պաշտոնյաների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Ռուսական հարվածներից տուժել է նաև Հունգարիայի սահմանի մոտ գտնվող էլեկտրոնիկայի գործարանը, որը Ուկրաինայում ամերիկյան ամենամեծ ներդրումներից է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի. «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում»Զելենսկին գաղտնազերծել է, որ Վաշինգտոնն այժմ ակտիվ ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու գործումԼավրովը մեղադրում է եվրոպացիներին «Ալյասկայում ձեռք բերված առաջընթացը խաթարելու փորձի մեջ»Ռուսաստանը ԱԹՍ-երով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ